Թուրքական F-16 կործանիչները Գյանջայի օդանավակայանում՝ մինչ հօդս ցնդելը

22
Գյանջա

The New York Times թերթի հետաքննող լրագրող Քրիստիան Թրիբերը հրապարակել է հոկտեմբերի 3-ին Ադրբեջանի Գյանջայի օդանավակայանի արբանյակային լուսանկարները, որոնցում երևում է, որ օդանավակայանում առնվազ 3 թուրքական F-16 կործանիչներ կային, գրում է geopolitics.news-ը։

Լրագրողը նշում է, որ կործանիչները, հավանաբար, շահագործվել են Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից ՝ ադրբեջանական CN-235 բեռնատար ինքնաթիռների կողքին: Լրատվականը նշում է, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Անկարան հերքում էր, որ իր զինված ուժերն ուղղակիորեն ներգրավված է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին: