Եվս մեկ ձերբակալություն՝ Հրանտ Դինքի սպանության գործով

20

Պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության քրգործի շրջանակներում ձերբակալվել է կասկածյալ Օքան Շիմշեքը:

Թուրքական դատարանը հունվարի 8-ին Տրապիզոնի ժանդարմերիայի հետախուզական բաժնի նախկին սպա Օքան Շիմշեքին ձերբակալելու որոշում էր կայացրել՝ Դինքի սպանության ծրագրի մասին տեղյալ լինելու և այն թաքցնելու համար: Այս մասին գրել է Ermenihaber.am-ը։

Թուրքիայի իրավապահ մարմինները Շիմշեքին ձերբակալել են Մանիսա քաղաքում:

Օրեր առաջ թուրքական դատարանի որոշմամբ Դինքի սպանության գործով ձերբակալվել էին նաև ժանդարմերիայի հետախուզության երկու նախկին սպաները՝ Վեյսալ Շահինը և Վոլքան Շահինը:

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից։