Եթե մենք հստակեցնում ենք սահմանները, ապա Լեռնային Ղարաբաղի ի՞նչ կարգավիճակի մասին կարող է խոսք գնալ․ Ալիև

136

Իլհամ Ալիևը Արցախի բռնազավթված տարածքներ այցի ընթացքում հայտարարել է, թե հուսով է՝ սահմանների դելիմիտացիան կփակի «տարածքային պահանջների թեման»։

«Մեր օրակարգը որպես հիմք է ընդունվել բոլոր առաջատար միջազգային կազմակերպությունների կողմից։ Ես ասել եմ, որ մենք պետք է հստակեցնենք Հայաստանի հետ սահմանները։ Հայաստանը հրաժարվում էր՝ մեկ ու կես տարի շարունակ, և ո՞րն է արդյունքը։ Մայիսի 24-ին տեղի ունեցավ Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման հանձնաժողովի առաջին նիստը, որը կարևոր նշանակություն ունի»,- ասել է Ալիևը՝ Արցախի բռնազավթված Կովսական կատարած իր այցի ժամանակ։

«Եթե մենք հստակեցնում ենք սահմանները, ապա Լեռնային Ղարաբաղի ի՞նչ կարգավիվճակի մասին կարող է խոսք գնալ»,- ասել է Ալիևը։