Եթե Հայաստանն այս պատերազմից ուժեղացած դուրս գա, Ադրբեջանի համար դա շատ ծանր հետևանքներ կունենա․ թուրք պատգամավոր

24
Դեվկեթ Բահչելի

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը գրել է․

Այսօր Թուրքիայի խորհրդարանի իշխող կոալիցիայի մաս կազմող ազգայնամոլական «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) խմբակցության նիստին կուսակցության առաջնորդ Դեվլեթ Բահչելին բավական մանրամասն անդրադարձ է կատարել Արցախում շարունակվող պատերազմին. «Եթե այս մարտական գործողություններից Հայաստանը դուրս գա ուժեղացած, ապա Ադրբեջանի թրքության համար դա կունենա շատ ծանր հետևանքներ»։
Ինչպես արդեն բազմիցս նշել եմ, Ադրբեջանի ռազմական պարտությունը անխուսափելիորեն բերելու է այդ պետության հնարավոր կազմաքանդման գործընթացին, և սա շատ լավ գիտակցվում է Թուրքիայում։