Ադրբեջանի երկու քաղաքացի են պայթել ականի վրա Արցախի բռնազավթված Վարանդայի (Ֆիզուլի) շրջանի ուղղությամբ։
Նշվում է, որ Նուրու Նուրիևը և Էլնուր Հաշիմովը ծանր վնասվածքներ են ստացել։ Այս պահին փորձում են նրանց տարհանել դեպքի վայրից։
Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ այս նույն անձինք փետրվարին ևս փորձել են ներթափանցել Արցախի բռնազավթված տարածքներ և դատապարտվել են 30 օրվա ազատազրկման։














