Էրդողանի նշել է, որ ղարաբաղյան պատերազմում հաղթանակը մեծապես պայմանավորված է եղել թուրքական ԱԹՍ-ներով

107
Ռեջեփ Էրդողան

Թուրքիայի Հանրապետության  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով «Ստամբուլ» ռազմանավը գործարկելու արարողության ժամանակ հայտարարել է, որ թուրքական անօդաչու թռչող սարքերը գնահատվում են ամբողջ աշխարհում:

«44-օրյա ղարաբաղյան պատերազմում հաղթանակը մեծապես պայմանավորված էր այս սարքերով: Դա փոխեց պատերազմի ընթացքը Լիբիայում: SİHA-ի տպավորիչ հաջողությամբ մեծանում է հետաքրքրությունը այլ ապրանքների նկատմամբ»,նշել է նա։

Էրդողանը նաև շեշտել է, որ Կանադան դադարեցրել է թուրքական ԱԹՍ-ների համար տեսախցիկների մատակարարումը՝ Հայաստանի դեմ պատերազմ սանձազերշելու համար։ Բայց դա, ըստ Էրդողանի, դրդում է Թուրքիային տեղական տեսախցիկներ արտադրել։