Էրդողանը կրկին խոսել է Հայաստանի մասին

4
Ռեջեփ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ շարունակում է տարբեր միջազգային լրատվամիջոցների հարցազրույց տալ և հակահայկական կոչեր հնչեցնել։

Օրերս նա խոսել է  «The Peninsula» թերթի հետ, որտեղ անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական պատերազմական գործողություններին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ադրբեջանին աջակցելու մասով Էրդողանն ասել է հետևյալը. «Թուրքիան ինչպես նախկինում, այնպես էլ սրանից հետո «մեկ ազգ, 2 պետություն» սկզբունքով աջակցում է ադրբեջանական պետությանն ու ժողովրդին: Մենք մեր բոլոր միջոցներով շարունակելու ենք աջակցություն ցուցաբերել մեր ադրբեջանցի եղբայրներին»:

Ըստ Թուրքիայի նախագահի դիտարկման՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող պետությունները, միջազգային կառույցները այդ խնդիրը դատապարտել են անլուծելիության: Ուստի նա կարծում է, որ հիմնախնդիրը վերջնական լուծելու համար անհրաժեշտ է կիրառել ՄԱԿ-ի բանաձևերն ու միջազգային իրավունքը:

Ղարաբաղի հարցը Կովկասում վերջին 30 տարվա ամենակարևոր ճգնաժամը համարող Էրդողանը նշել է. «Թյուրք ժողովրդի նկատմամբ ամեն առիթով հարձակողական ու թշնամական դիրքորոշում ցույց տվող Հայաստանը տարածաշջանային խաղաղություն ու կայունության ամենամեծ խոչընդոտն է»: