Էրդողանը ՄԱԿ-ի ԳԽ-ից կոչ է արել շուտափույթ ստորագրել «խաղաղության համաձայնագիրը»

289

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կոչ է արել շուտափույթ ստորագրել Ադրբեջանի և Հայաստանի միջև «խաղաղության համաձայնագիրը»։

«Մենք հավատում ենք «խաղաղության համաձայնագիրը» հնարավորինս շուտ կստորագրվի: Թեև հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը վերջին օրերին ստվերում է մեր ընդհանուր գործը, կարծում եմ, որ երկու երկրների հարաբերությունները շուտով կկարգավորվեն, և տարածաշրջանում խաղաղություն կլինի»,- ասել է Թուրքիայի նախագահը` կրկին խոսելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասինէ նշելով, որ «Տրանսպորտային հաղորդակցությունների բացումը կարևոր իրադարձություն կլինի տարածաշրջանի բոլոր երկրների համար»: