Էրդողանը ստորագրել է Շուշիի հակահայ հռչակագիրը

116

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է որոշում, որով հաստատել է «Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դաշնակցային հարաբերությունների մասին» Շուշիի հռչակագիրը։

Որոշումը հրապարակվել է Resmi Gazete-ի մարտի 22-ի համարում։ Այսպիսով, Թուրքիայում ուժի մեջ է մտել Շուշիի հռչակագիրը։

Շուշիի հռչակագիրն Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների կողմից ստորագրվել է 2021 թվականի հունիսի 15-ին։

Նշենք, որ հռչակագիրն իր ոգով ամբողջությամբ հակահայկական է։ Այնտեղ տեղ են գտել երկկողմ ռազմական, տնտեսական և այլ ոլորտներում համագործակցության մասին կետեր։ Ալիևն առավել կարևորել է հռչակագրի երկու կետ․ փոխադարձ ռազմական օգնությունը և «Զանգեզուրի միջանցքը»։ Հայտարարվել է, թե Շուշիի հռչակագրում հատուկ հղում է արվում 1921 թ․ ստորագրված Կարսի պայմանագրին։