Էրդողանը պայման է դրել Հայաստանի առաջ

422

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դիմել է Հայաստանին, գրում է Sputnik Азербайджан-ը:

«Ադրբեջանի կողմից իր տարածքների ազատագրումից հետո Թուրքիան սկսեց Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Որպեսզի ձեռնարկվելիք քայլերը սպասելի արդյունքներ տան, կարևոր է, որ Հայաստանը ճիշտ գնահատի տարածաշրջանում խաղաղության հնարավորությունն ու դրական հարաբերություններ կառուցի Ադրբեջանի հետ»,- հայտարարել է նա ։

Հիշեցնենք, որ Անկարան եւ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը դեկտեմբերի սկզբին սկսել են «հարաբերությունների կարգավորման» գործընթացը։ Երկու կողմից էլ նշանակվել են հատուկ ներկայացուցիչներ՝ Սերդար Քըլըչն ու Ռուբեն Ռուբինյանը, ովքեր առաջին անգամ կհանդիպեն հունվարի 14-ին Մոսկվայում: