Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում չի շրջանցել արցախյան թեման: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։
Էրդողանը ՄԱԿ-ի ամբիոնից փորձել է արդարացնել Ադրբեջանի զավթողական քաղաքականությունը՝ այն մեկնաբանելով իբրև «իրավունքերի վերականգնում և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի իրագործում»։
Վերջինս նաև հայտարարել է, որ այդ իրադարձությունը հնարավորությունների պատուհան է բացել տարածաշրջանում կայուն խաղաղությունը վերականգնելու համար ու որ Թուրքիան մտադիր է աջակցել կողմերի յուրաքանչյուր դրական քայլին:














