Էրդողանը կրկին սպառնացել է Հայաստանին. Լեռնային Ղարաբաղից հայկական զորքերը պետք է դուրս բերվեն

184

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ուզբեկստան կատարած այցի արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ հերթական անգամ սպառնացել է Հայաստանին` հայտարարելով, որ  Լեռնային Ղարաբաղի տարածքից պետք է դուրս հանվեն հայկական զինված ստորաբաժանումները։ Հաղորդում է NTV Turk-ը։

Ավելին՝ պնդել է, իբր թե Ադրբեջանը գործում է եռակողմ հայտարարությունների համաձայն, ուստի Բաքվի կողմից խախտման վերաբերյալ որևէ հայտարարություն քննարկելի չէ։

Ինչ վերաբերում է ադրբեջանական զորքի ներխուժմանը Լեռնային Ղարաբաղի տարածք՝ Էրդողանը նշել է, թե Ադրբեջանի գործողությունները կրել են պաշտպանողական բնույթ։