Էրդողանը կմասնակցի բռնազավթված Վարանդայի օդանավակայանի բացմանը

47

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օկուպացված Վարանդայում կմասնակցի քաղաքի միջազգային օդանավակայանի բացմանը․ հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը:

«Ֆիզուլիի (Վարանդայի) օդանավակայանի շինարարությունը մոտենում է ավարտին, այն շուտով կբացվի: Բացման արարողությանը կմասնակցի նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը», – ասել է Քալընը: