Էրդողանը խոսել է Արցախի բռնազավթված տարածքների «շուտափույթ ականազերծման մասին»

102

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել հնարավորինս շուտ վերացնել Ադրբեջանի բռնազավթած տարածքներում ականապատ դաշտերի խնդիրը:

Այս մասին Էրդողանն ասել է ուրբաթօրյա աղոթքից հետո լրագրողներին տված հարցազրույցում, հաղորդում է Anadolu-ն:

«Մենք դիմում ենք բոլոր կողմերին, հատկապես նրանց, ովքեր ներգրավված են ականների և չպայթած զինամթերքի թեմայի մեջ: Կոչ ենք անում աջակցել շուտափույթ ականազերծման գործընթացին»,- ասել է Թուրքիայի ղեկավարը մեկնաբանելով Ադրբեջանի զինված ուժերի կողմից  օկուպացված տարածքներում տեղադրված ականների թեման: