Էրդողանը հայտնել է իր և Ալիևի մշակած «3+3» հարթակի շրջանակներում ևս մեկ հանդիպման մասին

55

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է «3 + 3» հարթակի շրջանակներում հաջորդ տարածաշրջանային հանդիպումը Թուրքիայում անցկացնելու Անկարայի ծրագրերի մասին, հաղորդում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։

Ըստ հաղորդագրության` Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ հեռախոսազրույցի ընթացքում  Էրդողանն ասել է, որ Անկարան իբր թե շարունակում է ջանքերը՝ Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու համար։ Նրա խոսքով՝ Անկարան նախատեսում է ևս մեկ հանդիպում անցկացնել Թուրքիայում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մշակված «3+3» հարթակի շրջանակներում։

Հիշեցնենք, որ առաջին հանդիպումը տեղի ունեցավ Մոսկվայում, որին հրաժարվեց մասնակցել Վրաստանը։