Էրդողանը հայտարարել է, որ Պուտինը խոստացել է օգնել Թուրքիային և Ադրբեջանին «Զանգեզուրի միջանցքի» հարցով

184
Պուտին-Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Բաքու կատարած այցից հետո հայտարարել է, որ պատրաստվում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Թուրքիայի առաջնորդը նշել է, որ Ռուսաստանը մտադիր է օգնել Ադրբեջանին և Թուրքիային այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» իրականացման հարցում։

«Դժվար թե Մոսկվան մտադրություն ունենա հետաձգել «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը: Ընդհակառակը, կա աջակցելու տրամադրություն: Առաջիկայում մենք երկկողմ հանդիպում կանցկացնենք»,- ասել է նա։