Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է աջակցել «Վրաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ համագործակցությանը»

41
Ռեջեփ Էրդողան

Թուրքիան Վրաստանին համարում է տարածաշրջանային համագործակցության առանցքը և պատրաստակամություն է հայտնում «աջակցել ցանկացած եռակողմ ձևաչափին, այդ թվում՝ Վրաստան-Ադրբեջան-Հայաստան»: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ Անկարայում կայացած հանդիպման ավարտին:

«Թուրքիան Վրաստանին տեսնում է որպես տարածաշրջանային համագործակցության բանալի: Հավատում ենք, որ կկարողանանք տարբեր աշխատանքներ իրականացնել, որոնք կուժեղացնեն և կմեծացնեն խաղաղությունն ու կարևորությունը մեր տարածաշրջանում: Վերոնշյալում շատ կարևոր է Ադրբեջանի հետ եռակողմ համագործակցությունը: Մենք աջակցում ենք ցանկացած եռակողմ համագործակցության՝ լինի դա Վրաստան-Ադրբեջան-Հայաստան, թե Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա»,- ասել է Էրդողանը:

Թուրք ղեկավարը նաև հայտարարել է, որ որոշում է կայացվել կարճատև ժամկետներում Վրաստանի մասնակցությամբ բարձրագույն ռազմավարական խորհրդի անցկացման մասին:

Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետը երեքշաբթի աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա: