Էրդողանը հայտարարել է, որ երես չի թեքի ո՛չ Ռուսաստանից, ո՛չ էլ Ուկրաինայից

206

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկիրը չի խախտի իր պարտավորությունները դաշինքների հանդեպ, որոնց անդամ է, բայց երես չի թեքվի նաև Ուկրաինայից և Ռուսաստանից։ Այս մասին նա հայտարարել է նախարարների կաբինետի նիստում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Թուրքիան չի հրաժարվի իր ազգային շահերից, սակայն չի անտեսի տարածաշրջանային և գլոբալ հավասարակշռությունը։ Մենք երես չենք թեքի ոչ Ռուսաստանից, որ էլ Ուկրաինայից»,- ասել է նա։

Նրա խոսքով, Թուրքիան օգտագործում է Մոնտրոյի կոնվենցիայով իրեն տրված լիազորությունները՝ կապված նեղուցներում նավերի տեղաշարժի հետ, որպեսզի կանխի ճգնաժամի սրումը։