Էրդողանը և Ռոհանին քննարկել են ԼՂ հարցը

39

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսային զրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ։ Այս մասին հայտնում է Անադոլու լրատվականը։

Քննարկվել են Թուրքիայի և Իրանի հարաբերություններն ամրապնդելու քայլերը, այդ թվում նաև տարածաշրջանի իրադարձությունները։

Հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը նոր փուլ է մտել։

Թուրքիայի նախագահը նշել է, որ ԼՂ-ում խաղաղությունն ու կայունությունը նոր հնարավորություններ են բացելու տարածաշրջանի երկրների, այդ թվում նաև Հայաստանի համար։

Էրդողանը նաև ցավակցել է Իրանի գիտնական Մուհսին Ֆահրիսադեի մահվան կապակցությամբ