Էրդողանը և Ալիևը քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների հարցը

200
Ալիև Էրդողան

Թուրքիայում տեղի է ունեցել Իլհամ Ալիեւի և Ռեջեփ Թայիփ էրդողանի հանդիպումը, որը տևել է 4 ժամ։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հանդիպման ընթացքում կողմերը առանձնահատուկ անդրադարձել են Հայաստանի հետ հարաբերություններին վերաբերող հարցերին։

«Մասնավորապես զրույցի ընթացքում նախագահներն ընդգծել են 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության բոլոր դրույթները Հայաստանի կողմից կատարվելու կարեւորությունը եւ քննարկել թուրք-հայկական պատվիրակությունների միջեւ շփումները»։