Էրդողանը Բաքվում հայտարարեց, որ այսօր Էնվեր փաշայի հոգու լուսավորվելու օրն է

123
Ռեջեփ Էրդողան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եվս մեկ կարևոր մեջբերում Բաքվի հաղթական զորահանդեսից։ «Այսօր Էնվեր փաշայի հոգու լուսավորվելու օրն է». Թուրքիայի նախագահ Էրդողանը Բաքվի «Հաղթանակի զորահանդեսին»։ Էնվեր փաշան Հայոց ցեղասպանության հիմնական կազմակերպիչներից էր»։

• Իմ կողմից հավելեմ, որ Էնվերը նաև Ադրբեջանի ճարտարապետներից է, Էնվերի եղբայր Նուրի փաշան էր, որ Օսմանյան կայսրության մայրամուտին «Կովկասի իսլամական բանակով» ներխուժեց Ադրբեջան՝ ջարդելով հայկական ինքնավարության կտորները Բաքվում ու Ղարաբաղում։ Այդ բանակի զորավարներից Ջեմիլ Ջահիթ Թոյդեմիրն էր, որ 1918 թ․-ին ներխուժեց Ղարաբաղ, գրավեց Շուշին, իսկ հետագայում՝ 1946-1947 թթ․ դարձավ Թուրքիայի Հանրապետության պաշտպանության նախարար։

• Սեփական (էլ չասած՝ համաշխարհային) պատմությունը չիմացող իշխանությամբ ժողովուրդը դատապարտված է անվերջ պարտություններ կրելու…
հ․գ․ Մինչ ես գրում էի սա, Էրդողանը Նուրի փաշային էլ հիշատակեց…