Էրդողանը Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների հարցը

214

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շրջանակներում Կովկասում տեղի ունեցող գործընթացները։

Նիստը վարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Նշվել է, որ արեւելյան Միջերկրական ծովում երկրի սահմանային անվտանգությունն ու իրավունքները պաշտպանելու Թուրքիայի վճռականությունը, նրա հավասարակշռված դիրքորոշումը Սեւ ծովի հյուսիսում տեղի ունեցող գործընթացներում, Բալկաններում եւ Կովկասում կայունության ապահովման եւ պահպանման գործում նրա հաստատակամությունը ցույց են տվել Թուրքիայի ներդրումը համաշխարհային եւ տարածաշրջանային խաղաղության գործում»,- հաղորդում են զլմ-ները։