Էրդողանն իր աջակցությունն է հայտնել Ալիևին Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ կապված

115
Ալիև Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որը ժամանել է Քոնիա՝ մասնակցելու Իսլամական համերաշխության 5-րդ խաղերի բացման արարողությանը։

Հանդիպումն անցկացվել է մամուլի համար փակ դռների հետևում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Զրույցի ընթացքում ընդգծվել է բոլոր ոլորտներում Անկարայի և Բաքվի միջև բարեկամական, եղբայրական և դաշնակցային կապերի հաջող զարգացումը։

Էրդողանը հերթական անգամ հայտնել է Թուրքիայի կողմից աջակցության մասին՝ կապված Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ: Ալիևը շնորհակալություն է հայտնել աջակցության  համար։

Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել տարածաշրջանում հետպատերազմյան շրջանի վերաբերյալ, քննարկվել են նաև տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային և ռազմական ոլորտներում համագործակցության հարցեր։