Էրդողանն իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանին՝ տեղադրելով 1918-ի Բաքվում հայերի ջարդերի կազմակերպչի նկարը

432

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Twitter-ի իր պաշտոնական էջում հրապարակել է 1918թ-ին Բաքվում, այնուհետև 1920 թվականին Շուշիում հայերի ջարդերի ակտիվ կազմակերպիչներից մեկի՝ Նուրի փաշայի լուսանկարը։ Լուսանկարին կից կատարել է հետևյալ գրառումը.

«Մենք, ինչպես նախկինում, աջակցելու ենք մեր ադրբեջանցի եղբայրներին իրենց պայքարում»: