Էրդողանն անվտանգության խորհրդի նիստում կքննարկի Արցախի հարցը

50

Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ այսօր գումարվելու է ազգային անվտանգության խորհրդի նիստ, գրում է ermenihaber.am-ը։

Ըստ աղբյուրի՝ նիստի ժամանակ քննարկվելու են Թուրքիայոմ ահաբեկչական համարվող կազմակերպությունների դեմ գործողությունները, ինչպես երկրի ներսում, այնպես էլ Թուրքիայի սահմաններից դուրս: Քննարկվելու են նոր ռազմական գործողությունները հետախուզության կողմից  տրամադրված զեկույցների հիման վրա:

Խոսվելու է Արցախում, Արևելյան Միջերկրականում, Աֆղանստանում, Սիրիայում, Լիբիայում տիրող իրավիճակի մասին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Արցախի հարցն ընդգրկված էր Թուրքիայի կառավարության նիստի օրակարգում։