Էրդողանի խոսնակը խոսել է հայ-թուրքական հարաբերությունների մասին

38

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը «դրական է» ընթանում, երեքշաբթի օրը տեղական հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։ Թուրք պաշտոնյայի խոսքերը մեջբերել է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը։

«Անկարայի և Երևանի միջև հարաբերությունները այժմ հաստատվում են ուղղակիորեն՝ առանց միջնորդների։ Դա շատ կարևոր է», – նշել է Քալընը։