Էրդողանի խոսնակը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների հարցը

99

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը Ստամբուլի Դոլմաբահչե պալատում հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականների հետ, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայաստանի հետ հարաբերություններին Նշվում է, որ ամերիկյան պատվիրակության կազմում են եղել սենատորներ Ռւչաևդ Շելբին, Ռոջեր Մարշալը, Թոմաս Թուբերվիլը, Ներկայացուցիչների պալատի անդամներ Նորվել Քեյ Գրենջերը, Ջերի Կարլը։ Հանդիպամը մասնակցել է նաև Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Ֆլեյքը։

Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են տարածաշրջանային հարցեր, ինչպիսիք են Սիրիան, Ադրբեջանը, Հայաստանը, Իսրայելը, հատկապես ռուս-ուկրաինական պատերազմը, գնահատվել են էներգետիկ անվտանգությունը, պաշտպանական համագործակցությունը, երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունները։