Էրդողանի խոսնակը Բայդենի խորհրդականի հետ քննարկել է հայ-թուրքական «երկխոսության հարցը»

86

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահին Քալընն այսօր ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի հետ քննարկել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը։

Հեռախոսազրույցի ընթացքում կարևորվել է նաև «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հիմնելու կարևորույթունը տարածաշրջանի բարգավաճման և կայունացման համար»։

Բացի այդ, ընդգծվել է Թուրքիայի պատրաստակամությունը ներդրում ունենալու Բալակններում, Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքում և Կենտրոնական Ասիայում խաղաղության և կայունության ամրապնդման գործում։

Զրույցի ընթացքում իի քննարկվել են Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև համաձայնեցված համատեղ ռազմավարական մեխանիզմի մանրամասներն ու թեմաները