Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել բռնազավթված Վարանդայի օդանավակայանում

319

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի ներկա են գտնվել  Արցախի բռնազավթված Վարանդայում օդանավակայանի բացման արարողությանը:

Ինչպես ներկայացնում է ՏԱՍՍ գործակալությունը, երկրների ղեկավարներին է հանձնվել նոր օդանավակայանի խորհրդանշական բանալին:

Արցախի բռնազավթված Վարանդա քաղաքում օդանավակայանը կառուցվել է 8 ասմում: Առաջին փորձնական չվերթն այստեղ իրականացվել է սեպտեմբերի 5-ին։