Հերթական հակահայ պոռթկումը. Էրդողանը Հայաստանը Կովկասում խաղաղության ամենամեծ արգելքն է համարել

15

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ում ելույթի ժամանակ հերթական հակահայ հայտարարությունն է արել:

Թուրքիայի նախագահը մասնավորապես պնդել է, թե իբր Հայաստանը Կովկասում խաղաղության ամենամեծ արգելքն է։ Նա փորձել է իր խոսքերը հիմնավորել հուլիսին ադրբեջանական ագրեսիան Հայաստանին վերագրելով։

Էրդողանը պնդել է, թե Թուրքիան կողմ է, որ Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ՄԱԿ–ի եւ ԵԱՀԿ—ի որոշումների համաձայն րոպե առաջ կարգավորվեն։