Էրդողանի առաջ քաշած «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը կանցկացվի Իրանում

71

Տեղի է ունեցել ՌԴ և Իրանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հեռախոսազրույցը։

Ըստ աղբյուրի՝ կողմերը քննարկել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջ քաշած «3+3» տարածաշրջանային ձևաչափով հերթական հանդիպումը Իրանում անցկացնելու հարցը։

Զրույցի ընթացքում նախարարները հույս են հայտնել, որ «կոնֆերանսը կնպաստի տարածաշրջանի երկրների  շահերի ապահովմանը և կայունության ու անվտանգության պահպանմանը»։

Հիշեցնենք, որ առաջին հանդիպումը անցկացվել է Մոսկվայում, ի սկզբանե թուրքական կողմը հայտարարել էր, որ հաջորդը լինելու է Անկարայում, սակայն այս լուրից հետո պարզ է դառնում, որ հաջորդ կանգառը Իրանն է։ Նշենք, որ Վրաստանը հրաժարվել է այս ձևաչափին մասնակցելուց, բայց կողմերը շարունակում են հարթակն անվանել «3+3»։