Էրդողանի՝ Ադրբեջան զորքեր ուղարկելու մասին հրամանագիրն ուղարկվել է խորհրդարան

12
Թուրքկական ԶՈՒ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագիրը՝ թուրք զինվորականներ Ադրբեջան ուղարկելու մասին, ուղարկվել է Թուրքիայի խորհրդարան քննարկման, հաղորդում է Anadolu գործակալությունը:

Նշվում է, որ զինվորականները ներգրավված կլինեն Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի մշտադիտարկմանը` թուրք-ռուսական համատեղ դիտորդական կենտրոնի շրջանակում: