Եվրամիությունը 2 միլիարդ եվրոյի ֆինանսական աջակցության փաթեթ է հատկացրել Ադրբեջանին՝ տնտեսական ներդրումային ծրագրի շրջանակներում: Այդ մասին հայտարարել է ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարգեյը արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը։ Հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նա նաև փոխանցել է ԵՄ-ի պատրաստակամությունը՝ մասնակցելու Ադրբեջանում իրականացվող վերականգնման և վերակառուցման գործընթացին։














