Ձևավորվում է Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ համագործակցության ձևաչափ․ Ալիև

150

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը լրատվամիջոցների հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կնքված դաշնակցային հռչակագրին։

«Դա այսբերգի գագաթն է, սրանից բարձր որևէ այլ բան չկա։ Փաստաթղթի շուրջ աշխատանքները սկսվել են 2021-ի հունվարից»,- հայտարարել է նա՝ նշելով, որ հռչակագիրը ներառում է գրեթե բոլոր ոլորտները։

Ալիևը նաև հայտարարել է, որ դե-ֆակտո ձևավորվում է Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ համագործակցության ձևաչափ ընդհանուր շահերի և պրագմատիզմի հիման վրա։

Ադրբեջանի նախագահը նաև պարծեցել՝ ասելով, որ դաշնակցային հարաբերություններ ունի երկու հզոր հարևանների՝ Ռուսաստանի և Թուրքիայի հետ։

«Չեմ կարծում՝ որևէ այլ երկիր կարող է պարծենալ դրանով: Էլ չասեմ, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրի և ՀԱՊԿ ղեկավար երկրի հետ ենք համագործակցում։ Սա իրականում ձեռքբերում է»,- հայտարարել է Բաքվի բռնապետը։