Դաղստանի տարածքում ադրբեջանական հրթիռ է ընկել

19
հրթիռ Դաղստան

Դաղստանի տարածքում գտնվող Ագուլի շրջանում Ադրբեջանի կողմից արձակած հրթիռ է ընկնել և պայթել, գրում է topcor.ru-ն։

Դեպքը տեղի է ունեցել Չիրագ գյուղից մոտ 10 կմ հեռավորության վրա։ Ագուլիի շրջանը գտնվում է Դաղստանի հարավում, որտեղ բնակվում է ավելի քան 10 հազար մարդ:

Տեղի բնակիչների տվյալներով՝ հրթիռային պայթյունից միացել է ավտոմոբիլային ազդանշանը և ցնցել բնակելի տները։ Բնակավայրի մի քանի բնակիչներ ուղևորվել են հրթիռի ընկնելու վայր և այնտեղ հայտնաբերել են ընկած արկի բեկորներ և հողում մոտ 15-20 մետր լայնությամբ խորացում՝ այրված խոտով:

Ինչպես նշում է աղբյուրը, ավելի ուշ ստացված տեղեկատվության համաձայն՝ Ռուսաստանի տարածք է ընկել Ադրբեջանի С-300ПМУ-2 զենիթահրթիռային համալիրի 48Н6Е2 հրթիռը և պարզվում է՝ Բաքուն օգտագործել է այդ համակարգերը հայկական օպերատիվ-մարտավարական «կետերը» որսալու համար։