CNN Turk-ն անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացմանը․ նշել են երթուղիները

335

Թուրքայի իշխանամերձ «Demirören» մեդիահոլդինգի կազմի մեջ մտնող «CNN Turk» լրատվակայքում հոդված է հրապարակվել ասյպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին: Ներկայացվում է գործարկվելիք երկաթուղու երթուղին։ Այս մասին հայտնում է ermenihaber.am:

Այնուհետև շեշտվում է «միջանցքի» նշանակությունը Հայաստանի ու Թուրքիայի համար։ Ըստ հրապարակման, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» իբրև թե Հայաստանի համար ելք կապահովի «աշխարհաքաղաքական պաշարումից»:

«Աշխարհաքաղաքական հնարավորություն կընձեռի (Հայաստանին-խմբ.) Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու դեպքում օգտվել Կովկասում հասունացող գործընթացներից»:

Ըստ վերլուծության՝ «միջանցքի հաշվին կմեծանա թուրքական աշխարհի հետ Հայաստանի համագործակցությունն ու առևտուրը, հնարավոր կդառնա Միջին Ասիա անարգել գնալը, ներդրումներ կկատարվեն պատմական Մետաքսի ճանապարհի աշխուժացման համար»։