Ուկրաինական ավիաուղիները չեղարկել է դեպի Երևան չվերթները

4
Ինքնաթիռ

«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ֆոնին ժամանակավորապես չեղարկել է դեպի Երևան չվերթները։

«Չեղարկման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանում ռազմական դրության և զորահավաքի սահմանմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ավիաընկերությունը նշել է նաև, որ դեպի Ադրբեջան ուղևորափոխադրումները նախատեսված է վերսկսել հոկտեմբերի 4-ին, սակայն դեպի Բաքու թռիչքների հարցը նույնպես որոշվելու է՝ հաշվի առնելով զարգացող իրավիճակը: