Թուրքիայի ԱԳ նախարարը զանգահարել է Բայրամովին՝ մանրամասներ պարզելու

9
Չավուշօղլու-Բայրամով

Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳ նախարարությունը։

Բայրամովը Չավուշօղլուին զեկուցել է Մոսկվայում կայացած վերջին հանդիպման մանրամասները։

Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է, որ Թուրքիան կպաշտպանի միայն այն դիրքորոշումը, որը նպաստում է Ադրբեջանի շահերին։