Չավուշօղլուն կրկին խոսել է հայկական զորքերը Ղարաբաղից դուրս բերելու մասին

7
Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, թե Ղարաբաղում հրադադար հաստատելու միջազգային կոչերը բանական են, սակայն գերտերությունները պետք է նաև հորդորեն Հայաստանին դուրս բերել զորքերը Լեռնային Ղարաբաղից։

Շվեդիայի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո՝ համատեղ ասուլիսում, Մևլութ Չավուշօղլուն այսօր կարծիք է հայտնել, թե հակամարտության կարգավորման համար օգտակար կլինեն բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի 11 անդամների մասնակցությամբ։

«Քանի որ հաջորդը Շվեդիան է ստանձնելու ԵԱՀԿ նախագահությունը, ես այդ առաջարկը ներկայացրեցի իմ շվեդ գործընկերոջը», – ասել է Չավուշօղլուն։