Մեվլութ Չավուշօղլուն ինտենսիվ հեռախոսազանգերի մեջ է․ խոսել է Լավրովի հետ

22
Չավուշօղլու

Թուրքիայի ԱԳ նախարարը Մեվլութ Չավուշօղլուն Հարավային Կովկասում տիրող իրավիճակը քննարկել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Լավրովը Չավուշօղլուին իրազեկել է Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև տեղի ունեցած խորհրդակցությունների արդյունքների մասին, որը տեղի է ունեցել երեկ Մոսկվայում։

Անկարայի դիվանագիտական աղբյուրների տվյալներով, երկու հեռախոսազրույց է տեղի ունեցել արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում ժամանակավոր հրադադարի հաստատման վերաբերյալ։

Չավուշօղլուն ընդգծել է, որ Անկարան ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված ժամանակավոր հրադադարին հաջորդող գործընթացներին։