Չավուշօղլուն սպառնացել է Հայաստանին, եթե «Նեմեսիսի» հուշարձանը չհեռացվի

175

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ  Չավուշօղլուն «Lider Haber» TV-ի եթերում հերթական սպառանլիքների տարափն է ուղել Հայաստանին, այս անգամ «Նեմեսիս» գործողությանը նվիրված աղբյուր-հուշակոթողի տեղադրման կապակցությամբ։

Չավուշօղլուն, հերթական անգամ խառնվելով Հայաստանի ներքին գործերին, հայտարարել է՝ իբր Թուրքիան ինչ-որ ջանքեր գործադրել հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, բայց «հայկական կողմը անկեղծ չէ և «Նեմեսիսի» հուշարձան է կանգնեցրել»։

«Մենք էլ նրանց ասացինք, եթե դուք այդ հուշարձանը չհեռացնեք, մի կողմ թողած կարգավորման գործընթացը՝ մենք էլ միջոցներ կձեռնարկենք»,- ասել է նա։

Ըստ Չավուշօղլուի՝ Թուրքիան իր սպառանալիքները Հայաստանին է հղել «Թուրքիայի հատուկ ներկայացուցչի միջոցով, այնպես էլ  այլ խողովակներով»:

Լրագրողի այն հարցին, թե հնարավո՞ր է Թուրքիան պատասխան քայլ անի մեկ այլ հուշարձանով, Չավուշօղլուն ասել է. «Հուշարձանով չէ, բայց մտադիր ենք հավելյալ միջոցներ մտածում ձեռնարկել։ Կներկայացնենք նախագահին, եթե հավանություն լինի։ Որպես առաջնորդ՝ պետք է մեր հարգարժան նախագահի հավանությունը լինի այսպիսի քայլերում, աշխատում ենք այդ ուղղությամբ։ Կարևոր քայլեր արվելու են։ Արվելո՛ւ են, քանի որ հնարավոր չէ, որ մենք դա ընդունենք»: