Չավուշօղլին կրկին սպառնացել է Հայաստանին

236

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն երկուշաբթի Անկարայում երկրի դեսպանների 13-րդ համաժողովի բացմանը կրկին չքմեղացրել է իրենց քաղաքականությունը, այն ներկայացնելով իբրև թե միշտ «ճշտի» կողմը բռնող,  «արդարության օգտին» հանդես եկող։ Գրում է Anadolu գործակալությունը:

Չավուշօղլուն հայտարարել է, որ Արցախի հարցում էլ են իրենց «այդպես դրսևորել»։

Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմից հետո Անկարան շարունակում է ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն ու կայունություն ապահովելու, համագործակցության մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ։

«Մենք կրկին զգուշացնում ենք Հայաստանին հետագա «սադրանքների» անթույլատրելիության մասին»,- ասել է թուրք նախարարը։