Թուրքիան հողեր է ուզում Հայաստանից. Չավուշօղլուն հայտարարելէ, որ թյուրքի ճանապարհն անցնում է Շուշիով, Ջրականով, հին թյուրքական «Զանգեզուր» հողով

120

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, ելույթ ունենալով Անթալիա նահանգի Քեփեզ քաղաքում, քննադատել է Թուրքիայի ընդդիմության առաջնորդ, նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին՝ Ադրբեջանը շրջանցող տրանսպորտային միջանցքի նախաձեռնության համար։

«Այսօր անգամ Նիկոլ Փաշինյանն է հայտարարում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ «Ղարաբաղը ճանաչելու պատրաստակամության մասին»։ Իսկ ո՞րն է քո խնդիրը, ի՞նչ ես ուզում Ադրբեջանից»,- ասել է Չավուշօղլուն՝ դիմելով Քըլըչդարօղլուին։

Թուրքիայի ԱԳ նախարարը, չթաքցնելով Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումները, հայտարարել է «թյուրքի ճանապարհն անցնում է Շուշիով, Ջրականով, հին թյուրքական «Զանգեզուր» հողով»։

Չավուշօղլուն հիշեցրել է, որ ժամանակակից Թուրքիան պաշտպանում է ոչ միայն իր, այլև ողջ թյուրքական աշխարհի շահերը: