Չավուշօղլուն հայտնել է, թե ով կլինի հայ-թուրքական հարաբերությունների մերձեցման հատուկ ներկայացուցիչը

292

Երեկ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ Երեւանն ու Անկարան հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն հարաբերությունների կարգավորման համար:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` Չավուշօղլուն ԱՄԷ կատարած այցի ժամանակ հայտնել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը կլինի ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։