Չավուշօղլուն հայտնել է՝ ինչ նպատակով են բանակցում Հայաստանի հետ

389

Էրդողանը և Փաշինյանը պայմանավորվել են հատուկ ներկայացուցիչների հանդիպման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։

Չավուշօղլուի խոսքով՝ «Բաքուն և Սատմբուլը շատ անկեղծ են այդ հարցում»։

«Մենք չենք պատրաստվում Հայաստանի հետ մոտակա ժամանակահատվածում համաձայնագիր ստորագրել, պարզապես քննարկվում է հարաբերությունների կարգավորման ուղղությունը»,- ասել է նա։