Չավուշօղլուն հայտարարել է, որ բռնազավթված Շուշիում հավասարապես կծածանվի նաև Թուրքիայի դրոշը

36
Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Անթալիայում Դիվանագիտական համաժողովի փակման ժամանակ, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, որ նախապատրաստական աշխատանքներից հետո բռնազավթված Շուշիում կբացվի գլխավոր հյուպատոսություն և որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը աշխատակիցներին հնարավորինս շուտ կուղարկի այնտեղ, գրում են թուրքական լրատվամիջոցները:

«Շուշիում Ադրբեջանի դրոշին հավասար կծածանվի նաև Թուրքիայի դրոշը»,-ասել է Չավուշօղլուն` ընդգծելով, որ գլխավոր հյուպատոսության բացումն առանձնահատուկ նշանակություն ունի:

Խոսելով Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված Շուշիի հռչակագրի մասին` Չավուշօղլուն այս փաստաթուղթը անվանել է ապացույց այն բանի, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև միությունը կլինի ամենաբարձր մակարդակում: