Չավուշօղլուն հայտարարել է, որ Փաշինյանն ու Ալիևը համաձայնության են եկել այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» շուրջ, մնում է դրա իրականացումը

112

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը համաձայնության են եկել այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» հիմնարար կետերի շուրջ, մնում է դրանք իրականացնել, այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն.

«Հիմնական կետերի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել. դրանք հինգն էին: Այն ներառում է միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում, սահմանների սահմանազատում և այլն: Մնում է դրանք իրականացնել»,- ասել է Չավուշօղլուն Tvnet-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Անկարայի՝ Երևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը և Բաքվի ու Երևանի միջև այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցությունները չեն կարող ընթանալ միմյանցից առանձին։