Չավուշօղլուն հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» կնպաստի ողջ թյուրքական աշխարհի բարօրությանը

108

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անդրկասպյան Արևելք-Արևմուտք առևտրային տարանցիկ միջանցքը կամրապնդվի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքով» և կնպաստի ողջ թյուրքական աշխարհի բարօրությանը:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, նման ելույթով Չավուշօղլուն հանդես է եկել Ստամբուլում Թյուրքական խորհրդի անդամ երկրների ԱԳ նախարարների նիստում:

«Թյուրաքական աշխարհի միասնության համար մենք պետք է էլ ավելի զարգացնենք մեր տնտեսական կապերը»,- նշել է թուրք նախարարը: