Չավուշօղլուն հանդիպել է Թուրքիայի Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի հետ

67
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն ընդունել է Թուրքիայի Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին ու Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին։
Այս մասին հայտնում է Չավուշօղլուի թվիթերյան պաշտոնական էջը։
«Մեր հայ համայնքը մեր երկրի անբաժան մասն է։ Մենք կշարունակենք մեր երկխոսությունն ու շփումները հայ համայնքի ականավոր ներկայացուցիչների հետ»,– գրել է Թուրքիայի ԱԳ նախարարը։