Բռնազավթված Կովսականում Ալիևն ու Էրդողանը կմասնակցեն «Խելացի ագրոհամալիրի» հիմնարկեքի արարողությանը

88

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 26-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Վարանդայում (Ֆիզուլի) կմասնակցի միջազգային օդանավակայանի բացման արարողությանը, որից հետո կմեկնի Կովսական (Զանգիլան)։ Այդ մասին նշվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի տարածած  հաղորդագրության մեջ։ Ըստ դրա՝ Էրդողանի այցը տեղի կունենա Ադրբեջանի նախագահի հրավերով։

Կովսականում Ալիևն ու Էրդողանը կմասնակցեն «Խելացի ագրոհամալիրի» հիմնարկեքի արարողությանը, որը կկառուցվի Թուրքիայի աջակցությամբ։